1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Նոր գիրք»-23/22. Զուսակ, Անանյան, Քաուֆման

«Նոր գիրք»-23/22.  Զուսակ, Անանյան, Քաուֆման

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալու նոր գրքերի մասին, ծանոթանալու դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Մարկուս Զուսակ, «Գրքի գողը» 

Մարկուս Զուսակի այս վեպը հրատարակվել է 2006 թվականին և ավելի քան 230 շաբաթ եղել է  «Նյու Յորք Թայմսի» ամենաշատ վաճառված գրքերի ցանկում։ Համանուն ֆիլմն էկրանավորել է Բրայան Պերսիվալը՝ 2013 թվականին ։ Դեպքերը զարգանում են նացիստական Գերմանիայում` սկսված 1939 թվականի հունվարից։ Վեպի իրադարձությունները պատմում է Մահը: Գլխավոր հերոսուհին՝ իննամյա Լիզել Մեմինգերը, դժվար ճակատագիր է ունենում: Նրա հայր, որին անհայտ պատճառներով համարում էին կոմունիզմի հետ կապ ունեցող անձ, անհետ կորչում է, իսկ մայրը, չկարողանալով խնամել փոքրիկ դստերն ու որդուն, որոշում է երեխաներին հանձնել խնամակալներին։ Ճանապարհին մահանում է տղան, որին հուղարկավորում են գերեզմանատանը, որտեղ և Լիզելը գտնում է իր կյանքի առաջին գիրքը՝ «Գերեզմանափորի ձեռնարկը»։ Վեպը հայերեն է թարգմանել Անահիտ Ղազախեցյանը: Գիրքը լույս է ընծայել «Դարակ»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Վախթանգ Անանյան, «Հովազաձորի գերիները»



Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» վեպը գյուղացի մի խումբ երեխաների հետաքրքիր, լարված ու բացահայտումներով լի արկածների պատմություն է: Մինչև վերջ սպասումների ու լարվածության մեջ պահող սյուժեն միևնույն ժամանակ գրավիչ է նրանով, որ ընթացքում բացահայտվում են որսորդական բազմաթիվ գիտելիքներ, կարևոր տեղեկություններ գազանների մասին, ինչպես նաև՝ պատկերվում են նվիրումի և ընկերասիրության տպավորիչ դրվագներ: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Ջոշ Քաուֆման, «Անհատական MBA»

Գործարար կառավարման անհատական մագիստրոսական ծրագիր։ Թիվ 1 բիզնես բեսթսելեր։ «Անհատական MBA»-ը միտված է օգնելու սովորել բիզնեսի արվեստը ձեր սեփական գրաֆիկով: Բիզնես դպրոցում կյանքը գրավ դնելու փոխարեն հնարավոր է հիմնովին բարձրացնել ձեր բիզնես գիտելիքները քիչ ծախսով և անձամբ տնօրինելով սեփական ժամանակը՝ առանց դասասենյակ ոտք դնելու:

Հիմնարար սկզբունքների յուրացումը հուսալի գործիքներ կտրամադրի ձեզ, որոնց ապավինելով՝ կկարողանաք ընդունել ճիշտ որոշումներ բիզնեսում: Եթե անհրաժեշտ ժամանակ ու էներգիա տրամադրեք այս սկզբունքների տիրապետմանը, հեշտությամբ կհայտնվեք մարդկության այն 1 %-ի շարքում, որտեղ հստակ գիտեն, թե՝

  • ինչպես է բիզնեսն աշխատում գործնականում, ոչ թե տեսականորեն,
  • ինչպես է պետք գնահատման ենթարկել նոր բիզնես գաղափարները. ինչն է կարևոր, ինչը՝ ոչ,
  • ինչպես զրոյից բիզնես սկսել,
  • ինչպես բարելավել գործող բիզնեսը՝ անկախ նրա մասշտաբից,
  • ինչպես օգտագործել բիզնեսին առնչվող հմտությունները սեփական նպատակներին հասնելու համար:

Ոչ թե բիզնես դպրոցներն են կերտում իսկական առաջնորդներին, այլ առաջնորդներն են իրենք իրենց կերտում՝ փնտրելով և գտնելով այն գիտելիքը, հմտությունները և փորձառությունը, որի կարիքն ունեն հաջողելու համար: Թարգմանությունը՝ Արթուր Հակոբյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]