Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս 2022

Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը վայր է դնում իր պատգամավորական մանդատը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արթուր Ղազինյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը: Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ»,-նշել է Արթուր Ղազինյանը:

Նա տեղեկացրել է, որ շարունակելու է մասնակցել «Դիմադրություն» շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]