Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

BRICS-ը պատրաստվում Է ընդլայնման: Միավորման անդամներ կարող են դառնալ Արգենտինան եւ Իրանը

BRICS-ը պատրաստվում Է ընդլայնման: Միավորման անդամներ կարող են դառնալ Արգենտինան եւ Իրանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BRICS-ի մասնակիցները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարավաֆրիկայան Հանրապետությունը, արդեն սկսել են նախապատրաստական գործընթացը, որը ենթադրում Է միավորման ընդլայնում: Ու թեեւ, ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի խոսքով՝ այդ հարցում արագ լուծումների սպասել չարժե, նոր թեկնածությունների քննարկումն արդեն սկսվել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

BRICS-ի անդամակցության հայտեր են տվել Արգենտինան եւ Իրանը: ՌԴ-ի արտաքին գորերի նախարար Սերգեյ Լավրովը նշել Է, որ կան նաեւ «մի ամբողջ շարք այլ երկրներ, որոնք նույնպես հիշատակվում են քննարկումներում: Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ը պնդել Է, որ միավորման անդամակցության հավակնորդների թվում են նաեւ Եգիպոսը եւ Ինդոնեզիան:

Թե ով եւ երբ  կանդամակցի BRICS-ին, կորոշի միավորման ներկայիս մասնակիցների փոխհամաձայնությունը. Ռուսաստանը եւ Չինաստանն արդեն հավանություն են տվել ընդլայնման միտմանը: Իսկ այդ որոշման մեջ հանգուցային կլինի, ինչպես նշել Է Լավրովը, «այդ կառույցի հետագա արդյունավետության ապահովումը, դրա աշխատանքից գործնական հատույցի բարձրացումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]