1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան և Իտալիան համագործակցության 9 համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Իտալիան համագործակցության 9 համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իտալիայի վարչապետ  Մարիո Դրագիի նախագահությամբ  միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո  տեղի է ունեցել ստորագրման արարողություն, որի ժամանակ երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության 9 համաձայնագիր:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ հուշագրերը ներառում են գիտական և տեխնոլոգիական, քաղաքացիական պաշտպանության, ռազմապաշտպանական ոլորտներում գաղտնի ինֆորմացիայի փոխանակման,  միմյանց վարորդական իրավունքի վկայականների ճանաչման, դիվանագետների պատրաստման ասպարեզում համագործակցության և մի շարք այլ ոլորտներ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն ստորագրել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ADF) և MED Dialogues-ի միջև հնարավոր համագործակցության  վերաբերյալ փաստաթուղթ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]