Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիայի և Իսրայելի նախագահները քննարկել են երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր

Թուրքիայի և Իսրայելի նախագահները քննարկել են երկկողմ, ինչպես նաև 
տարածաշրջանային հարցեր

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և շնորհավորել նրան Քուրբան բայրամի կապակցությամբ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև թուրք-իսրայելական հարաբերությունները և տարածաշրջանային տարբեր խնդիրներ:

Երկու երկրների  նախագահները պայմանավորվել են զարգացնել երկկողմ հարաբերությունները կոնկրետ քայլերով, որոնք հիմնված կլինեն  փոխադարձ դրական զգացմունքների և արդի օրակարգի վրա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]