1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Շինձո Աբեի սպանու­թյան կապակցությամբ

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո 
Կիշիդային՝ Շինձո Աբեի սպանու­թյան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանու­թյան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հեռագրում, մասնավորապես, ասված է.  

«Ձերդ գերազանցություն, 

Խորապես ցնցված եմ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանու­թյան գույժից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին: 

Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագորեն բացահայտել նախկին վարչապետի սպանությունը և պատժել մեղավորներին: 

Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Շինձո Աբեի հարազատներին ու մերձավորներին»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]