Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի երկրպագուներին յուրօրինակ մեկնաբանությամբ ներկայացրել է իր ազգանունը

Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի երկրպագուներին յուրօրինակ մեկնաբանությամբ 
ներկայացրել է իր ազգանունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան և ավագ Հենրիխ Մխիթարյանը յուրօրինակ մեկնաբանությամբ է ներկայացրել «Ինտեր»-ի երկրպագուներին իր ազգանունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպանն իր անվան ամեն մի տառի հետ ներկայացրել է մի բառ, որոնց թվում կա նաև Հայաստան անվանումը:

«Ինտեր»-ը պաշտոնապես ներկայացրել էր հայ կիսապաշտպանին հուլիսի 2-ին: Պայմանագրի կետերի մասին դեռևս հստակություն չկա, սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր:  Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից խաղացել է Հռոմի «Ռոմա»-ում: Հռոմեական ակումբի կազմում նա մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում: 2021/2022 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր:

 Տեսանյութը` ստորև


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]