Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թալինի օրը համախմբել էր Արագածոտնի մարզի տարբեր համայնքների բնակիչներին․ մասնակից էր մարզպետ Սերգեյ Մովսիսյանը

Թալինի օրը համախմբել էր Արագածոտնի մարզի տարբեր համայնքների բնակիչներին․ մասնակից էր մարզպետ Սերգեյ Մովսիսյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզում թալինցիներն աչքի են ընկնում ազգային արժեքների պահպանման, տարածման, գովերգման մեծ ձգտումով և հաճախ են մարզի բնակիչներին համախմբում մշակութային տոնակատարությունների շուրջ։ Այդ միջոցառումներից մեկը Թալինի օրն է, որն այս տարի նշվել է հուլիսի 16-ին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արագածոտնի մարզպետարանից։

«Թալինի հանդեպ իրենց սերն ու հոգատարությունը, թալինցի  լինելու հպարտությունն արտահայտելու լավագույն առիթն էր՝  Թալինի օրը, որը նշանավորվեց գունեղ միջոցառումներով։ Ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորրյանը, Թալին  համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչներ։    

Տոնակատարության օրակարգը հագեցած էր․ քաղաքի կենտրոնական փողոցները ողողված էին վառ գույներով՝ ձեռքի աշխատանքների ցուցադրություններ, գեղարվեստական կատարումներ․․․ամենուրեք ջերմ մթնոլորտ էր։   

Միջոցառումը պաշտոնապես ազդարարվեց ժամը 17․00-ին՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագով, այնուհետև պետական այրերն այցելեցին Թալինի գերեզմանատուն և գլուխ խոնարհեցին Արցախյան պատերազմների հերոսների շիրիմների առջև։ Հաջորդ կանգառը պատմական հին հուշարձան համարվող Կաթողիկե եկեղեցին էր, որտեղ տոնակատարության մասնակիցներն ունկնդրեցին Թալինի երաժշտական դպրոցի սաների կատարումները։ Քայլերթով դեպի քաղաքի կենտրոնական  հրապարակ տանող ճանապարհին մարզպետը ծանոթացավ թալինցի շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ տոնակատարության հիմնական մասը հրապարակում էր՝ ազգային և  ժամանակակից պարերի, երգերի համադրությամբ։ Հրապարակում ներկաներին ողջունել է  Տավրոս Սափեյանը՝ ընդգծելով, որ թալինցու համար այս տարի  Թալինի օրը նշելը սպասված էր, քանի որ վերջին տարիներին այն չի նշվել պատերազմի և համավարակի պատճառով։ 

Շնորհավորելով համերկրացիներին՝ համայնքի ղեկավարը հորդորել է շատ սիրել Թալինը, նպաստել նրա զարգացմանը։ Այս համատեքստում նա շնորհակալագրեր է հանձնել Թալինի զարգացման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց՝ այդ թվում՝ ճարտարապետների, տարբեր նախաձեռնությունների հեղինակների, երիտասարդների․․․

Նշվում է. որ տոնը շարունակվել է երաժշտական ուրախ նոտաներով, ազգագրական երգ ու պարով, որին միացել են ան մասնակիցները։

Թալինի օրն ամփոփվել է 22․00-ին՝ շքեղ հրավառությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]