Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սյունիքի մարզում մեծ շուքով նշվել է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը

Սյունիքի մարզում մեծ շուքով նշվել է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներում մեծ շուքով նշվել է Հանքագործի և մետալուրգի տոնը։ Մասնագիտական օրվա կապակցությամբ հուլիսի 15-ին և 16-ին տեղի են ունեցել տոնական միջոցառումներ։ Հուլիսի 15-ին Քաջարանում անցկացված հանդիսավոր արարողության ընթացքում ելույթով հանդես է եկել Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը՝ նշելով. 

«GeoProMining ընկերությունը Հայաստանում գործում է 2007 թվականից. մենք եղել ենք այս հրաշալի երկրի տնտեսության անբաժանելի մասը՝ միասին կառուցելով երկրի հանքարդյունաբերության ոլորտը։ Մենք նաև հպարտ ենք, որ այս տարի դարձել ենք հայկական արդյունաբերության հսկայի՝ ԶՊՄԿ-ի մեծամասնական բաժնետեր։ Այս կոմբինատը Հայաստանի տնտեսության կենտրոնական օղակն է։ Մենք ձգտում ենք շարունակական զարգացման, ուստի 2022 թ. ԶՊՄԿ-ի ողջ թիմի օգնությամբ մենք նախատեսում ենք 2021 թվականի համեմատ արտադրությունն ավելացնել 25%-ով։ Մենք նաև ձգտում ենք ստեղծել հայեցակարգային նոր հանքարդյունաբերական ոլորտ՝ ավելի երկար արժեշղթայով, արդիականացված և ավելի արդյունավետ ոլորտ, որն ավելի շատ օգուտ կբերի հասարակությանը և երկրին»:

ԶՄՊԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն իր ելույթում, մասնավորապես, ընդգծել է. 

«Հանքարդյունաբերության ոլորտը վերջին գրեթե 20 տարում, տարբեր ժամանակներում ապահովել է Հայաստանի արտահանման 30-40%-ը և համախառն ներքին արդյունքի 6-10%։  Սրանք պարզապես թվեր չեն, այս թվերը արտացոլում են հանքարդյունաբերության նշանակությունը մեր երկրի համար։ Չենք կարող չընդունել, որ ոլորտում կան լուծման ենթակա բազմաթիվ խնդիրներ, որոնք մեր գործընկերների հետ միասին պետք է լուծենք։  Հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է դառնա ժամանակակից, մրցունակ ու պատասխանատու կառավարվող ոլորտ, որն իր հետևից կբարձրացնի արդյունաբերության մյուս ճյուղերը։ Ես սա եմ տեսնում նաև որպես Հանքագործների և մետալուրգների միության կարևոր առաքելություններից մեկը»։

Գեոպրոմայնինգի խմբի անդամ ձեռնարկությունները մշտապես երկրի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են։ Առաջին հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Ընկերությունը 2020 թվականին վճարել է 42.9 միլիարդ դրամ հարկ, 2021 թվականին՝ 48,8 միլիարդ դրամ: Ընկերությունը նաև Հայաստանում ամենախոշոր սոցիալական ներդրումներ իրականացնող ընկերությունն է։ Այսպես՝ 2020-2021 թթ. ընթացքում ԶՊՄԿ-ի իրականացրած համայնքային սոցիալական ծրագրերը գերազանցել են 15 միլիարդ դրամը։ Ծրագրերն իրականացվում են համայնքային զարգացման, սոցիալական օգնության, ենթակառուցվածքային, մշակույթի, սպորտի առողջապահության ոլորտներում: Ընկերության մատակարարների քանակը մոտ 700-ն է, որից մոտ 500-ը հայաստանյան ընկերություններ են, որոնք երկրի տնտեսության վրա կոմբինատի ստեղծած զգալի մուլտիպլիկատիվ ազդեցության մաս են կազմում: 

Տոնական նիստի ընթացքում տեղի է ունեցել կոմբինատի վետերանների ու լավագույն աշխատակիցների պարգևատրման արարողություն: Մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով են պարգեւատրվել երկու ձեռնարկությունների 37 վաստակաշատ աշխատակիցներ։ 

Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի հայաստանյան ձեռնարկություններում՝ ԶՊՄԿ-ում, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, Արմենիան մոլիբդենում փրոդաքշն (ԱՄՓ) և Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունում աշխատում է ընդհանուր առմամբ 7355 աշխատակից։ 2020-2021 թվականների տվյալներով ԶՊՄԿ-ում աշխատում է 4450 մարդ։ Անուղղակի աշխատատեղերի գործակցի հաշվարկով՝ ԶՊՄԿ-ն անուղղակի ապահովում է մոտ 15 հազար աշխատատեղ։ 

Օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Քաջարանի մշակույթի պալատում բացվել է նաև Կապանի երկաբանական թանգարանի հանքագործության ու մետալուրգիայի ցուցանմուշների և ԶՊՄԿ պատմական լուսանկարների ցուցահանդես։ Տոնական օրն ամփոփվել է համերգով, որն անցկացվել է Քաջարանում և Ագարակում՝ Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի հովանավորությամբ: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել  հայաստանյան և ռուսաստանյան աստղեր։ 

Հուլիսի 16-ին ԶԼՄ ներկայացուցիչները այցելել են կոմբինատ, եղել են բաց հանքում՝ ջարդման արտադրամասում, հարստացուցիչ ֆաբրիկայում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, նոր համակարգերին:

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]