Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էրդողանը Իրանում Պուտինի հետ կքննարկի «հացահատիկի խնդրի» վերաբերյալ հանդիպման արդյունքները

Էրդողանը Իրանում Պուտինի հետ կքննարկի «հացահատիկի խնդրի» վերաբերյալ 
հանդիպման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է Իրանում կայանալիք հանդիպման ժամանակ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ստամբուլում «հացահատիկի հարցով» Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպման արդյունքները։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական TRT Haber-ը:

«Նախագահները կքննարկեն Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքները, ընդունված որոշումները: Ակնկալվում է, որ այս շաբաթ  Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները  կրկին կհանդիպեն Ստամբուլում՝ քննարկելու վերջնական փաստաթուղթը», - հայտնում է TRT Haber-ը։

Ստամբուլում բանակցություններ են ընթացել Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների եւ ՄԱԿ-ի պատվիրակության միջեւ «հացահատիկի հարցի» կարգավորման շուրջ։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպումից հետո ասել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]