Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեւան համայնքում տրվել է սուբվենցիոն ծրագրերի մեկնարկը

Սեւան համայնքում տրվել է սուբվենցիոն ծրագրերի մեկնարկը

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարի  Սեւան համայնքի կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած եւ հավանության արժանացած սուբվենցիոն 6 ծրագրերից երկուսի մեկնարկն արդեն տրվել է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, սուբվենցիոն առաջին ծրագրով նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան  37 շենքերի բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքներ։  Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 539 միլիոն 298 հազար դրամ, որի 50 տոկոսը կամ 269 միլիոն 649 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, մնացած 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Սեւան քաղաքում եւ Գագարին գյուղում հիմնանորոգել թվով 37 բազմաբնակարան շենքերի  բակային հատվածներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 47 հազար 415 քառակուսի մետր, որից Սեւան քաղաքում կհիմնանորոգվի 43309, գագարին գյուղում՝ 4106 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է Սեւան քաղաքի վեցերորդ թաղամասից։ Ծրագրի իրականացման արդյունքում Սեւան քաղաքի եւ Գագարին գյուղի բազմաբնակարան բոլոր շենքերի բակային տարածքներում կտեղադրվի ասֆալտբետոնյա ծածկույթ, նոր եզրաքարերդիտահորեր, համապատասխան մակարդակի կբարձրացվեն կամ կիջեցվեն ջրընդունիչները։ Այդ աշխատանքներին կհաջորդեն բակային տարածքների կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։ Ծրագրի շահառու են հանդիսանում Սեւան քաղաքի եւ Գագարին գյուղի  բազմաբնակարան շենքերում ապրող բոլոր բնակիչները։

Սուբվենցիոն հաջորդ  ծրագրով նախատեսվում է ներհամայնքային ճանապարհների նորոգման աշխատանքներ իրականացնել  Սեւան համայնքի Լճաշեն, Վարսեր, Նորաշեն, Գեղամավան, Զովաբեր եւ Չկալովկա գյուղերում։ Այս ծրագիրը եւս մեկնարկել է օրեր առաջ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 442 միլիոն 500 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սեւանի համայնքապետարանը։ Կիրականացվեն  հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգի կառուցում, դիտահորերի նորոգում, ճանապարհային պատվածքի իրականացում, մայթերի կառուցում, իջատեղերի եւ մուտքերի նորոգում, ճանապարհի կահավորում։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]