Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայի պարային համույթի մասնագետները «Սեւան» պարային համույթի հետ անցկացրել են վարպետաց դասեր

Ֆրանսիայի պարային համույթի մասնագետները «Սեւան» պարային համույթի հետ 
անցկացրել են վարպետաց դասեր

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում հուլիսի 14-ին Ֆրանսիայի Հանրապետության Միշել-Ալե- Էգայան պարային համույթի տնօրեն Բրունո Միաշոնին եւ Ֆրանս-Ֆորմասիոն Ինտերնասիոնալի տնօրեն Լիլյա Շալունցն այցելել են  Սեւանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատ, որտեղ «Սեւան» պարային համույթի հետ մասնագետներն  անցկացրել են վարպետաց դասեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Իզերի դեպարտամենտի աջակցությամբ արդեն 4-րդ տարին է, ինչ ֆրանսական Միշել-Ալե Էգայան պարային համույթի մասնագետները պարային ատելյեներ են անցկացնում։

Համույթի տնօրեն Բրունո Միաշոնին հավատում է հայկական եւ ֆրանսիական ավանդույթների մերձեցմանը` պարի միջոցով: Աշխատելով Գավառի ու Սեւանի երիտասարդների հետ՝ մասնագետները  փորձում են ֆրանսիական մշակույթը փոխանցել նրանց՝ համադրելով հայկական եւ ֆրանսիական պարերը։

Վերջնական արդյունքը հանդիսատեսին կներկայացվի նոյեմբեր ամսին՝ Գավառի դրամատիկական թատրոնում, որտեղ դասընթացի մասնակիցները կներկայացնեն նորն ու ժամանակակիցը, իհարկե, պահպանելով նաև իրենց ազգայինն ու ավանդականը։

Կիրականացվեն նաև տեղի պարուսույցների վերապատրաստումներ՝ Ֆրանսիայից եւ Երեւանից մասնագետներ հրավիրելով մարզ։

Ծրագրի շրջանակներում նոյեմբեր ամսին Լիոնում եւ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է նաեւ պարային ներկայացման տարբեր դրվագների ֆոտոցուցադրություն։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]