Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ռոզա Լինի եվրատեսիլյան Snap երգը՝ ամառային հիթ. մրցույթի պաշտոնական կայքն անդրադարձել է երգչուհուն

Ռոզա Լինի եվրատեսիլյան Snap երգը՝ ամառային հիթ. մրցույթի պաշտոնական կայքն 
անդրադարձել է երգչուհուն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի Snap երգը դարձել է ամառային հիթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է մրցույթի պաշտոնական կայքը՝ հիշեցնելով, որ երգչուհին մայիսին Իտալիայում կայացած մրցույթին չհաղթեց, սակայն շարունակում է երկրպագուների մեծ բանակ ձեռք բերել, քանի որ վայելում է հանրության մեծ սերը:

Հրապարակման մեջ ասվում է, որ երգը Spotify հարթակում շուրջ 23 միլիոն լսում ունի: Ունկնդիների  հիմնական մասն ԱՄՆ-ից են: Snap երգը լայն տարածում ունի նաև TikTok-ում և սոցիալական այլ հարթակներում:

Snap երգի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթանլը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը: Բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը, որոնք աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]