1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մարտունու համայնքապետարանի եւ ենթակա հիմնարկների կարիքների համար ձեռք է բերվում գույք եւ համակարգչային տեխնիկա

Մարտունու համայնքապետարանի եւ ենթակա հիմնարկների կարիքների համար ձեռք է 
բերվում գույք եւ համակարգչային տեխնիկա

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  համայնքապետարանի եւ համայնքային ենթակայության հիմնարկների կարիքների համար ձեռք է բերվում գույք եւ համակարգչային տեխնիկա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից,  ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 88 միլիոն 442 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2022 թվականի մայիսից եւ կավարտվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Ծրագրի իրականացման արդյունքում սեղաններով, աթոռներով, պահարաններով եւ համակարգիչներով ապահովվում  են Մարտունու համայնքապետարանի, Ծովինար գյուղի մանկապարտեզի եւ Վարդենիկ գյուղի երաժշտական դպրոցի աշխատասենյակները եւ դահլիճները։ 2022 թվականի հուլիսի 15-ի դրությամբ արդեն իրականացվել է ծրագրի մոտ 80 տոկոսը։

«Մարտունու համայնքապետարանի աշխատակազմը, որի քանակը համայնքի խոշորացումից հետո մի քանի անգամ ավելացել է, արդեն ապահովվում է համապատասխան գույքով եւ տեխնիկայով։ Նույնը Ծովինարի հիմնանորոգված մանկապարտեզի եւ Վարդենիկի երաժշտական դպրոցի պարագայում է։ Նույն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել եւ կահավորվել է Մարտունի համայնքի ավագանու անդամների սենյակը եւ համայնքապետարանի նիստերի դահլիճը»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]