Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վարչապետը կարևորել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026-ի ռազմավարության ընդունումը

Վարչապետը կարևորել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026-ի ռազմավարության ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զեկուցվել է, որ ռազմավարության մշակման աշխատանքները մեկնարկել են դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից, իսկ նախագծով նախատեսվող միջոցառումները ներկայացված են կոնկրետ ժամանակացույցով և չափելի ցուցանիշներով: Նախագիծն արդեն իսկ քննարկվել է հասարակական կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ:

Նշվել է, որ ռազմավարության ընդունումը բխում է կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից: Նախագիծը բաղկացած է 12 ռազմավարական նպատակներից: Խորհրդակցությանը մանրամասն ներկայացվել են դատական համակարգի, փաստաբանության, ԴԱՀԿ, նոտարական ոլորտներում նախատեսվող բարեփոխումները, արբիտրաժային կենտրոնի ստեղծման գործընթացը:

Ըստ աղբյուրի՝ ռազմավարության նախագծով նախատեսվում են էլեկտրոնային արդարադատության ոլորտի բարեփոխումներ, մասնավորապես, գործընթացների և փաստաթղթաշրջանառության թվայնացման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև սնանկության, քրեական, քաղաքացիական, ընտրական և սահմանադրական  ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին ու դրանց նպատակներին:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

«Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ռազմավարության ընդունումը և շեշտել, որ դատական և իրավական ոլորտներում բարեփոխումները կառավարության առաջնահերթություններից մեկն են ու գործադիրը հետևողական է լինելու վերջիններիս արդյունավետ իրականացման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]