Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1453 նոր դեպք, մահացել է 19 քաղաքացի

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1453 նոր դեպք, մահացել է 19 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 19 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 532-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 5377 նոր դեպք. 774 մարդ հոսպիտալացվել է:

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 289 հազար 542 վարակվածից 7 մլն 69 հազար 663-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 640 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 717 հազար 489 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 79 հազար 954 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 28 մլն 562 հազար 524-ի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]