Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի պատվիրակությունը մրցանակներով է վերադարձել «Սլավյանսկի բազար» մրցույթից

Հայաստանի պատվիրակությունը մրցանակներով է վերադարձել «Սլավյանսկի բազար» 
մրցույթից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սլավյանսկի բազար 2022»-ի Հայաստանի պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը գոհ է մրցույթում հայ մասնակիցների գրանցած արդյունքներից: Նա հայտնում է, որ մրցույթի մանկական կատարողների կազմում Հայաստանը ներկայացրել է 12-ամյա Կարինա Սահակյանը, որն արժանացել է մրցույթի կազմկոմիտեի հատուկ մրցանակին: Երիտասարդ կատարողների կազմում հանդես է եկել 18-ամյա Մարիա Խանդանյանը, որը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիրակոսյանը շեշտում է՝ մրցույթը, որն անցկացվել է հուլիսի 14-17-ը Բելառուսի Վիտեբսկ քաղաքում, շատ լավ է կազմակերպված եղել. ամեն ինչ արվել է, որ յուրաքանչյուր մասնակից իրեն զգա մշակութային գեղեցիկ իրադարձության, պտույտի կարևոր մաս:

«Մանկական կատարողների կազմում Կարինան արել է առավելագույնը, և ես գոհ եմ նրա ելույթներից: Ժյուրիի անդամներն ընդգծում էին, որ Կարինան ամենաերաժշտական մասնակիցն է, քանի որ և՛ պարում է, և՛ երգում: Նա արժանացավ մրցույթի կազմկոմիտեի հատուկ մրցանակին, ինչը հազվադեպ  է պատահում մանկական մրցույթում»,-նշում է Կիրակոսյանը:

Անդրադառնալով Մարիա Խանդանյանին՝ նա ասում է, որ վերջին անգամ երիտասարդ կատարողների կազմում տասը տարի առաջ է Հայաստանը հաջողություն գրանցել: Տարիներ շարունակ փայլուն կատարումներով ներկայացել են տաղանդավոր մասնակիցներ, բայց միայն այս տարի է սառույցը կոտրվել:  «Ես և 14 երկրի ներկայացուցիչ էր մասնակցում այդ կազմում: Մարիայի ելույթները փայլուն եմ գնահատում: Նա 18 տարեկան է: Այն, ինչ արեց այդ տարիքում, բարձր գնահատականի է արժանի: Մարիան մեծ ապագա ունեցող երգչուհի է, և մենք դեռ շատ ենք հպարտանալու նրանով»,-հավաստիացնում է Կիրակոսյանն ու հիշեցնում, որ Մարիան սովորել է Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, որի տնօրենը Վրեժ Կիրակոսյանն է:

Կիրակոսյանը շատ է ցանկանում, որ հաջորդ տարի մրցույթի շրջանակում Հայաստանի մշակույթի օրեր անցկացվեն, և Հայաստանը հնարավորություն ունենա ներկայանալու ոչ միայն երգարվեստով, այլև մշակութային լայն գունապնակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]