Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կողմ չէ սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի փոփոխությանը

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կողմ չէ սփյուռքահայերի համար ՀՀ 
քաղաքացիություն ստանալու կարգի փոփոխությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ-ի նոր առաջարկին, ըստ որի, փոփոխվելու է սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Զարեհ Սինանյանը նշեց, որ իրենց գերատեսչությունը կողմ չէ առաջարկվող փոփոխությանը:

«Դա հայրենադարձության վրա չի ազդի: Մարդիկ, որոնք նպատակ ունեն տեղափոխվել Հայաստան և վերջին երկու տարիների ընթացքում 60 օր չեն անցկացրել Հայաստանում, ապա երկրում 60 օր անցկացնելուց հետո միայն կարող են դիմել քաղաքացիություն ստանալու համար: Այլ հարց է, որ, ընդհանուր առմամբ, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իմաստով սա դրական փոփոխություն չէ: Մեր գերատեսչությունը այս փոփոխությանը կողմ չէ: Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք»,-ասաց Զարեհ Սինանյանը:

Ազգային անվտանգության ծառայությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար որպես պարտադիր պահանջ սահմանել Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]