Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետի մոտ խորհրդակցության ժամանակ քննարկվել են խաղողի վերամշակման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

ՀՀ վարչապետի մոտ խորհրդակցության ժամանակ քննարկվել են խաղողի 
վերամշակման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են ընթացիկ տարվա ընթացքում խաղողի վերամշակման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կառավարությունից, զեկուցվել է, որ վերջին տարիների ընթացքում մեր երկրից շշալցված կոնյակի արտահանման ծավալները շարունակաբար աճել են: Նման միտում է առկա նաև խաղողի գինու դեպքում: Վերջինիս սպառման ծավալներն աճում են նաև հանրապետության տարածքում:

Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել այս տարի ակնկալվող բերքի ծավալներին, մթերման գործընթացի կազմակերպմանը, գյուղացիական տնտեսությունների և ընկերությունների հետ տարվող աշխատանքների ընթացքին:

Նշվել է, որ արդեն իսկ պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում արտադրողների և մթերողների միջև կնքվել է շուրջ 97 հազար տոննա խաղողի մթերման պայմանագիր, գործընթացը կրում է շարունակական բնույթ:

Կարևորվել է հնարավոր խնդիրների լուծման ուղղությամբ ամենօրյա հետևողական աշխատանքների իրականացումը և կառավարության գործիքակազմերի շրջանակում մթերող ընկերություններին օժանդակության ցուցաբերումը՝ արտահանման ծավալների ավելացման նպատակով:

Այս առումով, ընդգծվել է, որ կառավարությունն առաջիկայում նախատեսում է հանդես գալ արտահանման գործընթացում տուրքերի վճարների օպտիմալացման նախաձեռնությամբ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է մեր երկրից շշալցված կոնյակի և գինիների արտահանման ծավալների հետևողական ավելացումն ու նշել, որ գործադիրը շարունակելու է հարցը պահել ուշադրության կենտրոնում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]