1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելլեր». «Հարրի Փոթերն»՝ առաջատար. մանկական. հունիս, 2022

«Երևանյան բեսթսելլեր». «Հարրի Փոթերն»՝ առաջատար. մանկական. հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների:

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» առաջին տեղում է: Հարրի Փոթերն արդեն տասնհինգ տարեկան է: Ողջ ամառ նա մնում է մորաքրոջ տանը` մեկուսացած կախարդ հանրությունից և բոլորովին անտեղյակ կատարվող վերջին իրադարձություններին: Անգամ լավագույն ընկերները` Ռոնն ու Հերմայոնին, նրան չեն գրում: Դրզլիների ընտանիքը գնալով անտանելի է դառնում: Հարրիին համակում է վրդովմունք ու զայրույթ. նա պատրաստ է ընդվզելու` իմանալով, որ լորդ Վոլդեմորը վերադարձել է և հարձակման ծրագրեր է մշակում: Վհուկության և կախարդության դպրոցում, որտեղ Հարրին է սովորում, արմատական փոփոխություններ են սպասվում: Մոգության նախարարությունը որոշում է Դամբլդորին մարտահրավեր նետել` որպես ավագ տեսուչ Հոգվորթս գործուղելով դաժան ու նեղմիտ մի անձնավորության:

Երկրորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Նիլ Գեյմանի «Քորլայն»-ը երրորդ տեղում է։ Քորլայնի ընտանիքը նոր տուն է տեղափոխվում: Ո՞վ գիտի, թե ինչ կա տասնմեկ տարեկան աղջկա մտքին. դե իհարկե՝ ուսումնասիրել ու ճանաչել նոր տարածքն ու տեղի բնակիչներին: Իսկ բնակիչները շատ յուրօրինակ են ու շատ անսովոր… նույնիսկ սարսափելի անսովոր: Նրանք բնակվում են ոչ միայն վերևի և ներքևի հարկերում, այլև տան մի հին փակ դռան հետևում և պատրաստ են ամեն ինչ անելու, որպեսզի Քորլայնը մնա իրենց հետ՝ հավերժ ու հավիտյան: Քորլայնից կպահանջվի մեծ քաջություն ու վճռականություն սպասվող փորձությունները հաղթահարելու համար:

Չորրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:

Հինգերորդ հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Վեցերորդ տեղում Արփի Մաղաքյանի «Արևի համբուրած Շուշին» գիրքն է։ Սա սովորական հեքիաթ չէ. սա և' հորինվածք է, և' իրականություն, որոնց միասնությամբ էլ մոտենում ենք ճշմարտությանը։ Այստեղ Մեսրոպյան փառահեղ տառերի գյուտն է,  հայոց քրիստոնեական առաջին դպրոց Ամարասի դպրեվանքը, արցախյան հինավուրց հսկա Տնջրի ծառը և, իհարկե, հեքիաթի հերոսուհին` Արևի համբուրած աղջիկը` չքնաղ Շուշին։

Յոթերորդ հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները: 

Ութերորդ հորիզոնականում է Կառլո Կոլլոդի «Պինոկիո»-ն: Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:

Ռադյարդ Քիփլինգի «Մաուգլին» իններորդ տեղում է: Քիփլինգը երկար տարիներ ապրել է Հնդկաստանում, տեղացիներից լսել շատ ավանդույթներ, որոնց թվում և այն տղայի մասին, որն ապրել է գայլերի ոհմակում։ Հենց այդ ավանդությունն էլ Քիփլինգն օգտագործել է «Մաուգլի» հեքիաթը գրելիս։

Տասներորդ տեղում է Մարջերի Ուիլյամսի «Թավշյա ճագարը կամ ինչպես են խաղալիքները դառնում իսկական» գիրքը։ Երբ երեխան սիրում է քեզ... ԻՍԿԱՊԵՍ սիրում է քեզ, դու դառնում ես ԻՍԿԱԿԱՆ։ ­Թավ­շյա Ճագարը ե­րա­զում է լի­նել իս­կա­կան, ի­նչ­պես իր ծեր և ի­մաս­տուն ըն­կե­րը՝ Կաշ­վե ձին։ Բայց ԻՍ­ԿԱ­ԿԱՆ լի­նելն այն չէ, թե ի­նչ­պես ես պատ­րաստ­ված։ Դա այն է, ի­նչ կա­տար­վում է քեզ հետ։ Փոք­րիկ տղայի սի­րո շնոր­հիվ թավ­շյա Ճագարի ե­րա­զանք­նե­րը հրաշ­քով կա­րող են ի­րա­կա­նա­նալ... ­Մար­ջե­րի Ո­ւի­լյամ­սի ման­կա­կան դա­սա­կան այս վի­պա­կի նկա­րա­զարդ ամ­բող­ջա­կան հրա­տա­րա­կու­թյու­նը, որ ա­ռա­ջին ան­գամ լույս է տե­սել 1922 թ., կգ­րա­վի ցան­կա­ցա­ծի սիր­տը, ով հա­վա­տում է սի­րո ու­ժին։

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը»

Զանգակ 218
2 +3 «Ով է ապրում տնակում» Բուկինիստ 68
3 *

Նիլ Գեյման

«Քորլայն»

Զանգակ 62
4 -1 «Շաղգամը» Բուկինիստ 58
5 * «Հայկական հեքիաթներ» GSM 55
6 նոր

Արփի Մաղաքյան

«Արևի համբուրած Շուշին»

հեղ․հրատ 49
7 +2

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

GSM 48
8 *

Կառլո Կոլլոդ

«Պինոկիո»

Բուկինիստ 48
9 *

Ռադյարդ Քիփլինգ

«Մաուգլին»

Բուկինիստ 47
10 *

Մարջերի Ուիլյամս

«Թավշյա ճագարը կամ ինչպես են խաղալիքները դառնում իսկական»

Զանգակ 46

«Երևանյան բեսթսելլերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելլեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74), «Հատոր» (099-52-52-00, 044-52-52-00), «Ֆենիքս»  (011-323-327) գրախանութների և գրատների ցանցերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]