Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանի համար Covid-19-ի դեմ պայքարում առաջնային են մարդու կյանքը և առողջությունը

Չինաստանի համար Covid-19-ի դեմ պայքարում առաջնային են մարդու կյանքը և 
առողջությունը

ՊԵԿԻՆ,  22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի` «զրոյական համբերատարություն» հակաքովիդյան պայքարն արդարացրել է իրեն, քանի որ երկրի  իշխանությունների համար առաջնայինը մարդկային կյանքերն են, մարդու առողջությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբՉինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի կազմակերպած ծրագրին մասնակցող լրագրողների համար հատուկ դասախոսության ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքական գիտությունների թեկնածու, Պեկինի Օտար լեզուների ինստիտուտի ավագ մասնագետ Սյուն Լեպինը:

«Քովիդի դեմ պայքարի «զրոյական համբերատարություն»  քաղաքականությունն արդյունավետ ստացվեց, որն արձանագրում ենք հիմա: Բազմաթիվ անգամներ Չինաստանի առաջնորդ Սին Ծինպինն ասել է, որ Չինաստանի համար կարևոր են մարդկային կյանքերը, մարդու առողջությունը»,-ասաց Լեպինը:

Նրա խոսքով` համաճարակի դեմ պայքարում մի քանի առանձնահատկություններ ևս կան, քանի որ այս ընթացքում ճիշտ քաղաքականության արդյունքում Չինաստանը հասել է նրան, որ Քովիդի դեմ պայքարի ավարտը սարերի հետևում չէ:

Չինաստանը համաճարակի դեմ պայքարում հսկայական, անգնահատելի փորձ է ձեռք բերել: Չինական մի շարք քաղաքներ մեծածավալ աշխատանքի արդյունքում հասել են նրան, որ այժմ դրական թեստերի քանակը շատ ցածր մակարդակի վրա է:

«Մարդկային կյանքեր փրկել հաջողվեց նաև փոխկապակցված վարակակիրներին արագ մեկուսացնելու շնորհիվ: Գուցե, համավարակի սկզբնական շրջանում այդ ամենը դրական արձագանք չէր ստանում, սակայն այժմ, հետ նայելով, կարող ենք ասել, որ այս քաղաքականությունն արդարացվեց»,-ասաց նա:

Լեպինը ներկայացրեց նաև համավարակին դիմակայելու իր պատմությունը. նա ծնունդով Ուհան քաղաքից է և համաճարակի բռնկման ժամանակ հենց այդ քաղաքում է եղել:

Այժմ Չինաստանում յուրաքանչյուր անձ պարտավոր է թեստավորվել երկու օրը գոնե մեկ անգամ: Լինում են դեպքեր, երբ քաղաքացիները թեստավորվում են ամեն օր:

Լուսանկարը՝ Սինխուայի

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am