1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում աճել է 11.8 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում աճել 
է 11.8 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-հունիսին 11.8 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.8 տոկոսով:

Գյուղատնտեսական համախառն ներքին արտադրանքի ծավալը այս տարվա առաջին 6 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 5.5 տոկոսով:

Շինարարության ծավալը 2022-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 12.7 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում 2022-ի առաջին 6 ամսում 2021-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 10.7 տոկոս:

Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 26.9 տոկոսով:

2022 թվականի հունվար-հունիսին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվար-հունիսի համեմատ աճել է 8.1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 7.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 14.8 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա առաջին 6 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 44 տոկոս աճ: Ընդ որում` 2022 թվականի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 36.3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 48.7 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հունիս ամիսներին կազմել է 468.24: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]