1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կիևն ակնկալում է, որ Եվրատեսիլը Բրիտանիայում կանցկացվի ուկրաինական համատեքստում

Կիևն ակնկալում է, որ Եվրատեսիլը Բրիտանիայում կանցկացվի ուկրաինական 
համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն ակնկալում է, որ «Եվրատեսիլ 2023»-ը Մեծ Բրիտանիայում կանցկացվի ուկրաինական համատեքստում և հաղորդավարների ներգրավմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կոնսուլտացիաներ են եղել ինչպես բրիտանական կառավարության, այնպես էլ ВВС-ի հետ։ Արդյունքում մենք ստացել ենք հավաստիացումներ ինչպես ВВС-ից, այնպես էլ EBU-ից, որ Եվրատեսիլը կանցկացվի Ուկրաինայի անունից  ուկրաինական համատեքստում և հաղորդավարների ներգրավմամբ։ Ես կարծում եմ, որ ВВС-ի փորձը թույլ կտա Ուկրաինան ներկայացնել ամենաբարձր մակարդակով»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Տկաչենկոն։ 

Եվրոպական հեռարձակողների միությունը և BBC-ն հաստատել են, որ 2023 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթը կհյուրընկալվի Միացյալ Թագավորությունում: 2022 թվականին մրցույթում հաղթող երկիրը՝ Ուկրաինան, ավտոմատ կերպով կմասնակցի եզրափակչին:

Այս որոշումը հիմնավորվել է նրանով, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաջորդ տարի մրցույթը չի կարող անցկացվել 2022-ին մրցույթի հաղթող երկրում՝ Ուկրաինայում: Նշվում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունն ուսումնասիրել է մի շարք տարբերակներ հաղթող երկրի հեռարձակողի հետ:

Միացյալ Թագավորությունը 2022-ին մրցույթում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը: Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է, որ BBC-ն կստանձնի հյուրընկալության պարտականությունները 2023 թվականին Միացյալ Թագավորությունում կայանալիք մրցույթում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]