1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունը շուրջ 15,7 մլն դրամ է տրամադրել Համահայկական կրթական խորհրդաժողովի անցկացման համար

Կառավարությունը շուրջ 15,7 մլն դրամ է տրամադրել Համահայկական կրթական 
խորհրդաժողովի անցկացման համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվել է շուրջ 15,7 մլն դրամ՝ Համահայկական կրթական խորհրդաժողովի կազմակերպման համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի ու տղեկատվության վարչությունից:

Օգոստոսի երկրորդ կեսին անցկացվելիք խորհրդաժողովին կմասնակցեն շուրջ 130 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Այս տարի խորհրդաժողովում անդրադարձ կկատարվի վերջին տարիներին Սփյուռքում կրթության գործընթացի կազմակերպման և զարգացման նոր միտումներին, հայապահպանության հիմնախնդիրներին, ինչպես նաև հեռավար կրթության կազմակերպման հարցերին: Խորհրդաժողովին կներկայացվեն հայերենի և հայրենագիտության ուսուցման նոր մեթոդները, ստեղծված ուսումնական ծրագրերը և դասագրքերը: Այս անգամ խորհրդաժողովում կքննարկվեն նաև արտերկրի բուհերում հայերենի դասավանդման խնդիրները:

ԿԳՄՍ նախարարությունը Համահայկական կրթական խորհրդաժողովները կազնակերպում է երկու տարին մեկ: Առաջին խորհրդաժողովը կայացել է 2004 թվականին, որին մասնակցել են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 25 երկրների 125 ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովները նպատակ ունեն քննարկելու արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմնահարցերը, հստակեցնելու կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը:

Համախմբվելով ընդհանուր օրակարգի շուրջ` տարբեր երկրներից եկած պատվիրակներն աշխատում են միևնույն թեմատիկ աշխատախմբերում` փոխանակելով իրենց համայնքային փորձը, ներկայացնելով ծրագրերը, ծանոթանալով Հայաստանում մշակված և իրագործվող ուսումնական ծրագրերին ու մանկավարժական ձեռքբերումներին:

Քննարկումների հիման վրա խորհրդաժողովներում ընդունվում է բանաձև, որն ուղղորդիչ է դառնում մոտակա երկու տարիների աշխատանքի ուղղությունները սահմանելու համար: Խորհրդաժողովներում մշակված շատ մոտեցումներ հետագայում դրվել են նոր միջոցառումների հայեցակարգերի մշակման, կազմակերպման և անցկացման հիմքում: Խորհրդաժողովում կարող են ընդունվել նաև հայտարարություններ:

Համատեղ քննարկումները հնարավորություն են ընձեռում նաև գնահատելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրագործվող ծրագրերի արդյունավետությունը՝ աջակցությունն առավել առարկայական և նպատակային դարձնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]