Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ փոխնախագահը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ ԱԺ փոխնախագահը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը քննարկել են 
տարածաշրջանային անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 26-ին ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ՀՀ ազգային ժողովից՝ ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Աբդուլլա Շահիդի նախագահությունը Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում:

ԱԺ փոխնախագահն արժեւորել է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքը` ուղղված Հայաստանի ընթացիկ բարեփոխումների աջակցմանը, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ներդրման համար:

Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների այցելության անհրաժեշտությունը` հատկապես հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի համատեքստում:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ուղղված այլ հարցեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]