Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրանի զինված ուժերի և թալիբների միջև բախումներ են տեղի ունեցել Աֆղանստանի հետ սահմանին

Իրանի զինված ուժերի և թալիբների միջև բախումներ են տեղի ունեցել Աֆղանստանի 
հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցի սահմանապահների և «Թալիբան» շարժման ուժերի միջև զինված բախումներ են տեղի են ունեցել կիրակի Աֆղանստանի հետ սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Սիստան և Բելուջիստան նահանգի Գիլմենդ շրջանի ղեկավար Մեյսամ Բարազանդեն:

«Հենց նոր բախումներ են տեղի ունեցել իրանցի սահմանապահների և թալիբների միջև Գիլմենդի շրջանի սահմանին, - նրա խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը: - Սահմանապահների և «Թալիբան» շարժման խմբավորման միջև բախումները շարունակվում են»:

Մեկնաբանելով հնարավոր զոհերի մասին տեղեկությունները՝ Բարազանդեն նշել է, որ «այդ հարցը ներկայում պարզվում է»:  Միջադեպի պատճառների մասին չի հաղորդվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]