Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպումներ է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի և Ռևազ Ջավելիձեի հետ

Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպումներ է 
ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի և Ռևազ Ջավելիձեի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է պարոն Հարությունյանի աշխատանքային այցը Վրաստան և բարձր գնահատել հայ-վրացական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:

Նշվել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, ինչը լավ հենք է փոխգործակցության հետագա ընդլայնման  համար:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Վրաստանի վարչապետին փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները: Պարոն Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ բազմոլորտ համագործակցության խորացմամբ ու երկկողմ օրակարգի առաջմղմամբ:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձ են կատարել  նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին:

Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել վարչապետ Փաշինյանին:

Վրաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների պետական կառավարման մարմինների միջև փոխգործակցությանը, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]