Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9350 նոր դեպք, մահացել է 74 քաղաքացի

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9350 նոր դեպք, մահացել է 74 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 142 հազար 134-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 9350 նոր դեպք, 1431  մարդ հոսպիտալացվել է:

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 410 հազար 75 դեպքից 7 մլն 84 հազար 659-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 1313 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 807 հազար 818 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 180 հազար 501 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 30 մլն 295 հազար 46-ի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]