Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ նախագահն ու Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և հեռանկարների շուրջ

ՀՀ նախագահն ու Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը մտքեր են փոխանակել 
տարածաշրջանային զարգացումների և հեռանկարների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, պատգամավորը նախագահին է ներկայացրել հայ-շվեդական փոխգործակցության զարգացման, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Շվեդիայի աջակցության հնարավորությունները: Կարևորվել է փոխգործակցության ընդլայնումը մասնավորապես զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում:

Մտքեր են փոխանակել Հայաստանի ժողովրդավարական զարգացման, տարածաշրջանային զարգացումների և հեռանկարների շուրջ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]