Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Արցախի թեմի առաջնորդը Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում տեսակցել է վիրավոր զիծառայողներին

Արցախի թեմի առաջնորդը Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում տեսակցել է 
վիրավոր զիծառայողներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի, առողջապահության ոլորտի հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ օգոստոսի 4-ին այցելել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի տարածած հաղորդագրությունից, սրբազան հորը դիմավորել է հոսպիտալի պետ փոխգնդապետ Հ. Գրիգորյանը, ում ուղեկցությամբ էլ հոգևորականներն այցելել են բուժում ստացող վիրավոր զինծառայողներին:

Թեմի առաջնորդն աղոթք է հնչեցրեց վիրավորների առողջության համար, մաղթել շուտափույթ ապաքինում, նաև շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին նվիրյալ ծառայության համար:

Սրբազան Հայրը վիրավոր զինծառայողներին է փոխանցել նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները:

Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: 19 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]