Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

 Ռուսաստանցիների գրեթե 60 տոկոսը գանգատվում է մշտական հոգնածությունից

 Ռուսաստանցիների գրեթե 60 տոկոսը գանգատվում է մշտական հոգնածությունից

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների կեսից ավելին (56 տոկոսը) հոգնածություն Է զգում շաբաթվա ընթացքում մի քանի անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կողմից անցկացված հարցման տվյալները:

Ամենից հաճախ կանոնավոր հոգնածությունից գանգատվում են 25-34 տարեկան քաղաքացիները (63 տոկոս): Գրեթե յուրաքանչյուր չորրորդը (23 տոկոսը) հոգնածություն Է զգում ամսվա ընթացքում մի քանի անգամ, 18-24 տարեկան երիտասարդների շրջանում այդ մասին ասում Է գրեթե յուրաքանչյուր երրորդ քաղաքացին (30 տոկոս):

Կես տարվա ընթացքում մի քանի անգամ հոգնածություն Է զգում ռուսաստանցիների 4 տոկոսը, տարվա ընթացքում մի քանի անգամ՝ հարցման մասնակիցների 5 տոկոսը:

Այն հարցին, թե ինչով Է պայմանավորված հոգնածությունը (ենթադրում Է պատասխանի մինչեւ երեք տարբերակ), հարցվածների 30 տոկոսն ամենից առաջ նշում Է «նյարդային եւ պատասխանատու աշխատանքը», մասնակիցների ավելի քան քառորդ մասը, որը գանգատվում Է հոգնածությունից (27 տոկոս), իր վիճակը կապում Է առաջին հերթին ծանր ֆիզիկական աշխատանքի հետ եւ նույնքանն Էլ նշում են, որ «ծանր հոգեբանական ապրումներ են ունենում»: Գրեթե յուրաքանչյուր չորրորդը (24 տոկոս) ընդունում Է, որ ամենից շատ հոգնում Է ամառանոցում եւ բանջարանոցում, նշում են սոցիոլոգները:

Հարցման ընթացքում հարցման մասնակիցների 7 տոկոսը հայտարարել Է, որ երբեք հոգնածություն չի զգում, ամենից հաճախ այդ մասին ասում են տղամարդիկ եւ 60-ից բարձր տարիքի համաքաղաքացիները (հարցվածների 10-ական տոկոս՝ համապատասխանաբար):

Համառուսաստանյան հեռախոսային հարցումն անցկացվել Է 2022 թվականի հուլիսի 22-ին՝ 18-ից բարձր տարիքի 1600 մասնակիցների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]