Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շախմատի հավաքականների հաջորդ մրցակիցները Օլիմպիադայում հայտնի են

Շախմատի հավաքականների հաջորդ մրցակիցները Օլիմպիադայում հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականները մեկօրյա հանգստից հետո վերսկսում են պայքարը Համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի ԱՄՆ թիմի հետ:

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 6 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ընտրանիների նկատմամբ: Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորում է Օլիմպիադայի մրցաշարային աղյուսակը:

Կանանց ընտրանին հաջորդիվ կմրցի Իսրայելի հավաքականին հետ: Նախորդ 6 տուրերում  ազգային թիմը 5 հաղթանակ էր տոնել (Բոտսվանա,  ՆորվեգիաԻռլանդիաԻնդոնեզիա, Անգլիաև զիջել էր Էստոնիային: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]