Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Տապի պատճառով վտանգի ամենաբարձր մակարդակ են հայտարարել Իտալիայի 16 խոշոր քաղաքներում

Տապի պատճառով վտանգի ամենաբարձր մակարդակ են հայտարարել Իտալիայի 16 խոշոր քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի առողջապահության նախարարությունը եղանակայն վտանգի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ Է հայտարարել երկրի 16 քաղաքներում, այդ թվում Հռոմում, շաբաթ օրն սպասվող շոգ եղանակի պատճառով: Համապատասխան ծանուցումն օգոստոսի 5-ին զետեղվել Է գերատեսչության կայաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շոգ եղանակի պատճառով օդերեւութաբանները հորդորում են պահպանել նախազգուշության բոլոր միջոցները: Առանձնապես դա վերաբերում Է երեխաներին եւ տարեց մարդկանց: Նրանց խորհուրդ Է տրվում հնարավորինս մնալ տանը, խմել ավելի շատ ջուր եւ սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնությունները:

Իտալիայի Ազգային գիտահետազոտական խորհրդի Մթնոլորտային գիտությունների եւ կլիմայի ինստիտուտի տվյալները վկայում են, որ Իտալիայում ջերմաստիճանն ընթացիկ տարվա 7 ամսվա ընթացքում առաջին անգամ 0,98 աստիճանով բարձր Է միջին պատմական մեծությունից:

Հունիսին միջին ջերմաստիճանը 2,88 աստիճանով բարձր Է եղել միջնից, ինչը մոտ Է առավելագույնին, որն արձանագրվել Է 2003 թվականին, իսկ հուլիսին՝ 2,26 աստիճանով Էր բարձր միջինից: Իտալիայի Coldiretti գյուղտնտարտադրողների ասոցիացիան չի բացառում, որ չորային եղանակից վնասն Իտալիայում կարող Է հասնել 6 միլիարդ եվրոյի, ըստ որում գյուղատնտեսական ճյուղի արտադրության ծավալները կարող են կրճատվել 10 տոկոսով:

Ագրարային աշխատողները նախազգուշացնում են, որ երկրի տարածքի մեկ քառորդից ավելին գտնվում Է անապատացման սպառնալիքի տակ, իսկ ցորենի արտադրությունն Իտալիայում այս տարի, երաշտի պատճառով, հավանաբար, կնվազի 30 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]