1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանն ունի 4 մեդալ

 «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում Հայաստանն ունի 4 
մեդալ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում հայ հրաձիգները երրորդ մեդալն են նվաճել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հրացան ձևի մարզիկներ Գագիկ Նիկողոսյանը և Նարե Մելքումյանը թիմային միքս /1 տղա+1աղջիկ/ վարժությունում 17:13 հաշվով դարձել են բրոնզե մեդալակիր:

Պատանի հայ հրաձիգներն ավելի վաղ մրցանակային տեղեր էին զբաղեցրել նաև անհատական պայքարում: Հրացան ձևի 15-ամյա մարզուհի Նարե Մելքոնյանը դարձել էր արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալակիր:

Այսպիսով, Հայաստանը 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ նվաճեց Վլադիվոստոկում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ մարզական խաղերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]