Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Գուտերեշը մարդկությանը զգուշացնում է միջուկային սպառնալիքի աճի մասին

Գուտերեշը մարդկությանը զգուշացնում է միջուկային սպառնալիքի աճի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում միջուկային զենքի կիրառման սպառնալիքն ավելի հրատապ է դառնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հիրոսիմայում ունեցած իր ելույթի ժամանակ:

«Մարդկությունը խաղում է լիցքավորված զենքով: Ներկայում նկատվում է ճգնաժամերի արագ տարածում միջուկային սպառնալիքի շեշտադրմամբ»,-ասել է Գուտերեշը: Նա հիշատակել է Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում առկա իրավիճակը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նման մտահոգություն էր հայտնել նաև Նյու Յորքում միջուկային զենքի չտարածման մասին կոնֆերանսում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]