Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրդողանը հայտնել է ՌԴ-ի հետ ռուբլով առևտրի հարցի շուրջ ձեռք բերած պայմանավորվածության մասին

Էրդողանը հայտնել է ՌԴ-ի հետ ռուբլով առևտրի հարցի շուրջ ձեռք բերած 
պայմանավորվածության մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են տնտեսական համագործակցության «ճանապարհային քարտեզ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ երկու երկրները մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի։

«Մեր երկկողմ հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք մեր առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման շուրջ: Մենք նախկինում հայտարարել ենք, որ մեր առևտրային նպատակը 100 միլիարդ դոլարն է։ Մենք ցանկանում ենք զարգացնել մեր համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, առևտուրը, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը:

Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են անցում կատարել ռուբլով առևտրի:

Նախօրեին Սոչիում կայացել էր Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարների հանդիպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]