Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրոպայում երաշտի պատճառով սահմանվել է վտանգի «կարմիր» մակարդակ

Եվրոպայում երաշտի պատճառով սահմանվել է վտանգի «կարմիր» մակարդակ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կառավարությունը հակաճգնաժամային շտաբ է ձևավորում երաշտի հետևանքների դեմ պայքարելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Euronews»-ը տեղեկացնում է, որ հուլիսը դարձավ ամենաչոր ամիսը վերջին վեց տասնամյակների ընթացքում՝ 7 անգամ ավելի քիչ տեղումներ եղել, քան անհրաժեշտ է։ Հարյուրից ավելի վարչական շրջաններ խմելու ջրի լուրջ խնդիրներ ունեն, բերքը վտանգի տակ է:

Ֆրանսիայի բոլոր դեպարտամենտները երաշտի պատճառով գտնվում են հատուկ հսկողության տակ, դրանցից 46-ը գտնվում են վտանգի ամենաբարձր մակարդակի վրա, ինչը ենթադրում է ջրի օգտագործման լուրջ սահմանափակումներ։

Իտալիայի 16 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, Միլանում, Ֆլորենցիայում և Ջենովայում, սահմանվել է վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակը։ Այնտեղ օդի ջերմաստիճանը 40°C-ից բարձր է։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ նույնիսկ գիշերը հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կարող է 30 լինել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]