1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Ադրբեջանի թիմերի հետ. Օլիմպիադա

Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Ադրբեջանի թիմերի 
հետ. Օլիմպիադա

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց ընտրանիները շարունակում են պայքարը Համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին կմրցի Ադրբեջանի հավաքականի հետ: Այժմ Արման Փաշիկյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում կիսում է 2-3-րդ տեղերը:

Մինչ այս Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 7 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ( առաջին և երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և զիջել է Ուզբեկստանի ընտրանուն:

Կանանց հավաքականը նույնպես ուժերը կչափի ադրբեջանցիների հետ: 9-րդ տուրից հետո Հայաստանի կանանց թիմը մրցաշարային աղյուսակում 7-րդն է:

Նախորդ  տուրերում  ազգային թիմը 7 հաղթանակ էր տոնել (ԲոտսվանաՆորվեգիա, Իռլանդիա, Ինդոնեզիա, Անգլիա, Իսրայել, Ռումինիա) և զիջել էր Էստոնիային ու Վրաստանին: Շախմատի Համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Հնդկաստանի Չենայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]