Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Bloomberg-ը հայտնել Է Թայվանի շրջանում նավարակության վերսկսման մասին

Bloomberg-ը հայտնել Է Թայվանի շրջանում նավարակության վերսկսման մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առեւտրական նավերը շարունակել են երթեւեկությունը Թայվանի նեղուցով՝ չնայած այդ շրջանում լարված իրադրությանը Չինաստանի կողմից անցկացվող զորավարժությունների պատճառով: Օգոստոսի 8-ին այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով նավերի երթեւեկության մասին տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տեղեկատվությամբ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Նրկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի եւ այդ ուղեւորությանը Չինաստանի արձանգանքի ֆոնին նեղուցում սկսվել են նավերի երթեւեկության ընդհատումներ:

Որոշ նավասեփականատերեր իրենց նավերին արգելել են անցնել նեղուցով, մյուսները որոշել են շրջանցել զորավարժությունների անցկացման գոտիները, գրում Է գործակալությունը: Սակայն վերջերս նավարկությունը նեղուցում գրեթե «նորմալացել Է», չնայած այն բանին, որ մինչեւ վերջ պարզ չԷր՝ Չինաստանը կշարունակի արդյոք զինավարժանքներն օգոստոսի 8-ից թե ոչ: Ինչպես նշում Է Bloomberg-ը, կիրակի օրվանից ավելի քան 30 նավեր են անցել չինացի զինվորականների զորավարժոթյունների գոտիներով, ընդամենը կտրել-ացել են վեց նման սահմնափակ հատվածնեից չորսը: Օգոստոսի 8-ին Թայվանի նավահանգիստներ են ժամանել մի քանի նավեր՝ բեռնաված հեղուկացված բնական գազլով, եւ նավթ փոխադրող լցանավեր:

Հեղուկացված բնական գազով նավերը մի քանի օր կանգնել են Թայվանի ափի մոտ՝ չհամարձակվելով մտնել նավահանգիստներ, նշում Է գործակալությունը: Օգոստոսի 8-ին Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի մարտակական հրամանատարության Արեւելյան գոտին հայտնել Է Թայվանի շուրջը ջրային եւ օդային տարածություններում զորավարժությունների երկարաձգման մասին: Չինաստանի զինված ուժերն օգոստոսի 4-ին սկսել են ընդգրկուն զորավարժություններ հրթիռային հրաձգություններով Տայվանի շուրջը վեց ջրատարածքներում: Դրանք պետք Է ավարտվեին օգոտոսի 7-ի կեսօրին (Երեւանի ժամանակով 08:00-ին), սակայն այնուհետեւ դրանք երկարաձգեցին: Զինավարժանքներն սկսվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցի ավարտից հետո հաջորդ օրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]