Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 17 862 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 17 862 դեպք են հայտնաբերել մեկ օրում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 17 862-ով, քովիդի պատճաով մահվան դեպքերինը՝ 45-ով: Օգոստոսի 8-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեկ օր առաջ երկրում արձանագրել Էին վարակման 20 303 եւ մահվան 44 դեպք, ընդամենը համավարակի սկզբից՝ համապատասխանաբար 18 730 561 եւ 382 786: Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 8 721-ով՝ մեկ օր առաջվա 8 729-ի դիմաց՝ մինչեւ 18 048 076:

Մեկ օրում հոսպիտալացրել են 1 252 քովիդով հիվանդ՝ մեկ օր առաջվա 1 505-ի դիմաց (նվազումը 16,8 տոկոս): Հոսպիտալացումների թիվն ավելացել Է 25 տարածաշրջաններում եւ նվազել 47-ում, եւս 13-ում իրադրությունը չի փոխվել: Օպերատիվ շտաբի տվյալներով՝ անցած շաբաթ քովիդով հիվանդացությունն ավելացել Է 59,7 տոկոսով, իսկ հոսպիտալացումների թիվը 100 հազար բնակչի հաշվով աճել Է 27,7 տոկոսով: Հոսպիտալացումների թվի ավելացում Է տեղի ունեցել 68 տարածաշրջաններում, հիվանդացությունն աճել Է 85-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]