Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Եռաբլուր» տանող ճանապարհն այսուհետ կլինի լուսավոր. ավարտվել են 1.3 կմ երկարությամբ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները

«Եռաբլուր» տանող ճանապարհն այսուհետ կլինի լուսավոր. ավարտվել են 1.3 կմ 
երկարությամբ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եռաբլուր» տանող ճանապարհահատվածն այսուհետ կլինի լուսավոր. կառուցվել է նոր ցանց: «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող՝ մուտքի կամարից մինչև աստիճանահարթակ, շուրջ 1.3 կմ ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները ավարտվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը ասաց, որ Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով քաղաքապետարանը Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ այս տարի ձեռք է բերելու շուրջ 500 մլն դրամի լուսատու:

 «2023 թվականին նույն քանակի լուսատուների ձեռքբերման համար արդեն տարվում են նախապատրաստական աշխատանքներ»,- հավելեց քաղաքապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]