Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հնդկաստանն Ուկրաինա կուղարկի մարդասիրական օգնության նոր խմբաքանակ

Հնդկաստանն Ուկրաինա կուղարկի մարդասիրական օգնության նոր խմբաքանակ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը շուտով Ուկրաինային կապահովի մարդասիրական օգնության նոր խմբաքանակով: Օգոստոսի 8-ին այդ մասին հայտնել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարն՝ ամփոփելով ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ կայացած զրույցի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բարձր գնահատեցի այսօրվա զրույցն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Քննարկեցինք վերջին իրադարձությունները հակամարտությունում եւ դրա շարունակվող գլոբալ հետեւանքները»,- գրել Է Ջայշանքարն իր Twitter-ում: «Հավաստիացրեցի, որ (Ուկրաինային) Հնդկաստանի հումանիտար օգնության հաջորդ խմբաքանակը տեղ կհասնի շատ շուտով»,- նշել Է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը:

Ավելի վաղ Նյու Դելին Կիեւին Է մատակարարել մարդասիրական օգնություն՝ ինչպես կառավարության, այնպես Էլ մասնավոր ընկերությունների կողմից. ընդհանուր ծավալով շուրջ 230 տոննա: Հնդկաստանը չեզոք դիրք Է բռնել Ուկրաինայի իրադրության շուրջ: Ինչպես հայտարարել Է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Նյու Դելին սերտ հարաբերություններ Է պահպանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ տնտեսության, անվտանգության, կրթության եւ քաղաքականության ոլորտներում, ուստի չեզոք դիրքորոշում ունի եւ հաշտության ու երկխոսության կոչ Է անում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]