Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ավտոմեքենայի խնամքի նոր մշակույթ Հայաստանում. «ԼԵՈ 1» ավտոսպան ներկայացրել է իր նոր ծառայությունները

Ավտոմեքենայի խնամքի նոր մշակույթ Հայաստանում. «ԼԵՈ 1»  ավտոսպան 
ներկայացրել է իր նոր ծառայությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գունեղ ռետրո մեքենաներից մինչև ժամանակակից ու նորարար TESLA-ներ. Լեո1 հասցեում գտնվող «ԼԵՈ 1» ավտոսպայում ֆուտուրիստական ոճով յուրահատուկ շոու ծրագրով և միջոցառմամբ ազդարարվեց  ավտոլվացման և ավտոխնամքի սրահի նոր ծառայությունների ու պրոդուկտների ներկայացման հանդիսավոր արարողությունը։

«Խաչատրյան» ընկերությունների խմբի կազմում գտնվող «ԼԵՈ 1»-ը գործում է  2018 թվականից և առաջարկում է մեքենայի խնամքի հետ կապված ամբողջական ծառայություններ՝ մեքենայի լվացում, վաքսապատում ու փայլեցում, ապակիների թաղանթապատում, քիմմաքրում և այլն։

«Խաչատրյան» ընկերությունների խմբի հիմնադիրները Կարեն և Արթուր Խաչատրյան եղբայրներն են, որոնք այս ոլորտում գործունեությունը սկսել են  2001 թվականին՝ իրենց բակի ավտոտնակում լվացման փոքր կետ բացելով։ Տարիներ անց եղբայրները ևս մեկ կետ են բացել արդեն Կենտրոն համայնքում։

«Երբ 2000-ականների սկզբին սկսեցինք ավտոլվացման ծառայություններ մատուցել, այդ ժամանակ ոլորտն այնպիսին չէր, ինչպիսին այսօր է, բայց անգամ այդ պայմաններում մենք մուտք գործեցինք մեր յուրահատուկ ձեռագրով ու գործելաոճով, որը նորություն էր Հայաստանում։ Հենց սկզբից մենք մեր առջև խնդիր դրեցինք՝ մատուցել միայն որակյալ ծառայություններ, որը նաև ենթադրում էր որակյալ պրոդուկտների օգտագործում և սպասարկման նոր մոտեցումների կիրառում»,-նշել է «Խաչատրյան»  ընկերությունների խմբի համահիմնադիր Արթուր Խաչատրյանը։

«ԼԵՈ 1» ավտոսպայում ներդրված են մեքենաների լվացման և չորացման նորագույն տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, մեքենաների խնամքի և լվացման համար օգտագործվում են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական արտադրության բարձրակարգ նյութեր։ «ԼԵՈ 1» ավտոսպան հագեցած է նորագույն սարքավորումներով, ավտոմատացված համակարգերով և չորացման անվնաս տեխնոլոգիայով։ «Խաչատրյան» ընկերությունների խումբը պրեմիում դասի մեքենայի պաշտպանիչ թաղանթներ արտադրող ամերիկյան STEK Automative ընկերության էքսկլյուզիվ գործընկերն ու ներկայացուցիչն է Հայաստանում։

«Մենք նաև կիրառում ենք մեր իսկ կողմից արտադրված որակյալ նյութերը, որոնք որակապես չեն զիջում եվրոպական արտադրանքին։ Այսուհետ «ԼԵՈ 1»-ում բացի մեր հիմնական ծառայություններից իրականացնում ենք նաև տարբեր տեսակի մեքենաների թաղանթապատում՝ ամերիկյան և եվրոպական արտադրության բարձրակարգ նյութերով ու ժամանակակից սարքավորումներով։ Ապակիների համար ունենք ցանկացած  աստիճանի մգացման թաղանթներ՝ ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթներից պաշտպանող, ջերմամեկուսիչ, ջերմակլանիչ հատկություններով և այլն։ Ի դեպ, կատարում ենք ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մակերեսների թաղանթապատում, ինչը շատ կարևոր է մեր սիրելի մեքենաների համար, քանի որ դրանց միջոցով մեքենան պաշտպանված է լինում քերծվածքներից, քարերի հարվածներից, ծառերի խեժից և այլ վնասակար նյութերից»,-նշել է «Խաչատրյան» ընկերությունների խմբի համահիմնադիր Կարեն Խաչատրյանը։

«Խաչատրյան» ընկերությունների խմբի հիմնադիրների հավաստմամբ իրենք ոլորտի կայացման ակունքներում են, իսկ այսօր էլ ավտոլվացման միանգամայն նոր մշակույթ են ներդնում Հայաստանում և շարունակելու են ներկայացնել լավագույն փորձը։

«Այս քսան տարիների ընթացքում տեսնելով, թե մեր հաճախորդները որքան պահանջկոտ ու հետևողական են իրենց մեքենայի խնամքի հետ կապված ծառայությունների հարցում, և հասկանալով, թե որքան կարևոր է այս ոլորտում բարձրակարգ սպասարկում ապահովելը՝ մենք տարեցտարի ավելի ենք բազմազանեցրել մեր ծառայություններն ու պրոդուկտները, միշտ փնտրել ու Հայաստան ենք ներմուծել լավագույն փորձը, լավագույն նյութերն ու արտադրանքը»,-նշել է  Կարեն Խաչատրյանը։

Այսօր արդեն բացի ավտոլվացման կետերից «Խաչատրյան» ընկերությունների խումբը ներկայանում է բազմապրոֆիլ ծառայություններով և պրոդուկտներով, զբաղվում է կենցաղային քիմիայի, ավտոխնամքի, լվացման միջոցների արտադրությամբ, իսկ ընկերությունների խմբի կազմում են «ԼԵՈ 1» ավտոսպան, Früh Kölsch Armenia-ն, որը ներկայացնում է գերմանական բարձրորակ գարեջուր, ինչպես նաև  հայկական արտադրության Katill կենցաղային մաքրող միջոցներ ներկայացնող բրենդը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]