Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կայացել է «Սեւան» միջազգային երաժշտական 6-րդ փառատոնը

Կայացել է  «Սեւան» միջազգային երաժշտական 6-րդ փառատոնը

ԳԱՎԱՌ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 6-ի եւ 7-ին կայացել է  «Սեւան» միջազգային երաժշտական 6-րդ փառատոնը, որին մասնակցել են 18 երաժշտական խմբեր Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ Ավստրիայից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից,

Նախորդ շաբաթ եւ կիրակի օրերին  Սեւանը շնչում էր բազմազգ ու բազմաոճ երաժշտությամբ, որը միավորել էր տեղացիներին եւ հյուրերին, զբոսաշրջիկներին եւ երաժշտության սիրահարներին:

Երկու տարվա դադարից հետո ինքնատիպ այս փառատոնը, «Շնորհակալություն ասենք Սեւանին» կարգախոսով, թարմություն ու նոր լիցքեր է հաղորդել մասնակիցներին:

«Սեւան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հեղինակած փառատոնն արդեն 3-րդ անգամ  անցկացվում է ոչ միայն Սեւանա լճի ափին` թիվ 1 հանրային լողափում, այլ նաեւ քաղաքում, այս անգամ` քաղաքային զբոսայգում, որտեղ կառուցված է փառատոնային բեմահարթակ:

«Երաժշտական այս փառատոնը Սեւանի նկատմամբ վերաբերմունքի արտահայտման ինքնատիպ ձեւաչափ է, որն օգնեց ոչ միայն մեր շնորհակալությունը հայտնել լճին, այլ նաեւ լճի միջոցով ի ցույց դնել մի շարք խնդիրներ, վեր հանել բնապահպանական հիմնահարցեր: Կազմակերպիչները վստահեցնում են, որ փառատոնը լավագույն հարթակ է տարածաշրջանի ներկայացման, նոր գաղափարների կյանքի կոչման համար: Սա տնտեսական եւ բիզնես մտածողության գործիքներից է, որի միջոցով կարելի է լուծել հարակից մի շարք հարցեր: Հիմքում ունենալով այս միտումը` փառատոնի 2-րդ օրն անցկացվեց Սեւան քաղաքում, որը զբոսաշրջային հոսքերն ավելացնելու եւ ակտիվացնելու, համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելու, նոր ծրագրերի սկիզբն ազդարարեց։ Երկօրյա փառատոնը համախմբման հիանալի հնարավորություն ընձեռեց. միմյանց հանդիպեցին Հայաստանի եւ արտերկրի տարբեր երաժշտախմբեր, անհատ կատարողներ, խմորվեցին նոր գաղափարներ, հենց տեղում ծնվեցին երաժշտական կատարումներ: Միաժամանակ փառատոնը ձեռք բերեց նոր գործընկերներ, որոնք միացան արդեն տարիներ շարունակ փառատոնի կազմակերպիչների կողքին կանգնած անհատներին եւ կազմակերպություններին»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]