1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը յոթ ամիսներին կազմել է 770 հազար

Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը յոթ ամիսներին կազմել է 770 հազար

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվն օգոստոսի 1-ի դրությամբ եկել 770 հազար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Միայն հուլիս ամսին զբոսաշրջիկների թիվը կազմել է 188,856:

Օրեր առաջ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշել էր, որ ամենից շատ զբոսաշրջիկներ Հայաստան գալիս են Ռուսաստանից՝ մոտ 56 տոկոս: Այնուհետև հաջորդում է Իրանը, Գերմանիան, Վրաստանը, ԱՄՆ-ն: Նա տեղեկացրել էր, որ զբոսաշրջային տարբեր պրոդուկտներով ու առաջարկներով փորձում են ակտիվացնել ինչպես ավանդական թիրախային շուկաները, այնպես էլ ներգրավել նոր ուղղություններ:

Դեպի Հայաստան զբոսաշրջիկներ ներգրավելու տեսանկյունից Զբոսաշրջության կոմիտեն որպես նոր ուղղություններ նախանշել է Ֆրանսիան ու ԱՄԷ-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]