Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է

Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի կողմից 
պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործը դատարանում է

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների  արդյունքում պարզվել են Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2003-2018 թթ. ընթացքում քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը զբաղեցնող հիշյալ անձը, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Այսպես՝ վերջինս, ի պաշտոնե տեղյակ լինելով Արմավիրի մարզպետի կողմից հիմնադրված բարեգործական հիմնադրամի մասին, մեկ միասնական դիտավորությամբ, քաղաքացիներին տրամադրել է հիշյալ հիմնադրամի հաշվեհամարը և ուղղորդել վճարումներ կատարել՝ վերջիններիս մոտ ստեղծելով տպավորություն, որ այդ վճարումներն օրինական են և իրականացվում են համայնքներից՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը ստացված հատուկ կարգավորման օբյեկտ հանդիսացող հողամասերի գործառնական նշանակության փոփոխման, վերակառուցման, կառուցման, կառուցապատման համաձայնություն տալու, ինչպես նաև՝ իր իրավասության սահմաններում՝ մարզպետարանից առարկություն չներկայացնելու համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]