Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Օլիմպիադայի արծաթե մեդալակիր է

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Օլիմպիադայի արծաթե 
մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայում երկրորդ մրցանակակիրն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրում, Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Իսպանիայի ընտրանու հետ: Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Հաղթանակ տոնեց միայն Գաբրիել Սարգսյանը. Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5:

Միաժամանակ ընթացող Ուզբեկստան-Նիդերլանդներ մրցախաղում հաղթեցին ուզբեկները (2,5-1,5)՝ դառնալով Օլիմպիադայի չեմպիոն:

Բրոնզե մեդալակիր է Հնդկաստանի երկրորդ թիմը:

Համաշխարհային Օլիմպիադայի ընթացքում Արման Փաշիկյանի գլխավորած ընտրանին տոնել է 9 հաղթանակ` առավելության հասնելով Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Ադրբեջանի, Հնդկաստանի (առաջին և երկրորդ թիմեր), Իսպանիայի ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և զիջել է Ուզբեկստանի ընտրանուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am