1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Չինաստանի զինվորականները վարժանքներ կսկսեն Թայվանն օղակի մեջ վերցնելու նպատակով

Չինաստանի զինվորականները վարժանքներ կսկսեն Թայվանն օղակի մեջ վերցնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) օգոստոսի 9-ին հայտարարել Է շտապ վարժանքներ անցկացնելու մասին, որոնց նպատակը կդառնա Թայվան կղզու շրջափակումն ու պաշտպանությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է South China Morning Post-ը (SCMP):

«ՉԺԱԲ-ի ռազմական գործողությունների թատերաբեմի Արեւելյան հրամանատարությունը հայտարարել Է, որ առաջիկա վարժանքները այս ինքնակառավարվող կղզու միացյալ ուժերի կողմից պաշտպանության եւ շրջափակման գործողությունների պատրաստություն են:

Վարժանքներն ավարտելու ամսաթիվը չեն ճշտել»,-նշում Է հրատարակությունը: Մի շարք դիտորդներ նաեւ ենթադրել են, որ ՉԺՀ-ի իշխանությունները կարող են հասնել Թայվանի շրջանում ներկայիս մասշտաբային վարժանքների կանոնավոր դարձնելուն: Ինչպես հիշեցնում Է հրատարակությունը, ՉԺԱԲ-ի նոր զորավարժությունները հայտարարելուց ոչ շատ առաջ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ իրեն չեն անհանգստացնում ՉԺՀ-ի զորաշարժերը Թայվանի շրջանում: Մինչդեռ Թայվանի զինվորականները մարտական արկերով հրաձգությամբ հրետանային վարժանքներ են սկսել: Հրետանային գնդակոծության պարապմունքներին ներրգրավված են հարյուրավոր զինծառայողներ, որոնք գործարկել են 40 հաուբիցներ:

SCMP-ի տվյալներով, վարժանքների ընթացքում տեղի զինվորականները նմանակում են Թայվանի վրա հարձակման դիմագրավումը: Իրադրությունը Թայվանի նեղուցի շրջանում սրվել Է անցած շաբաթ ԱՄՆ-ն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցի հետեւանքով: Պեկինը ԱՄՆ-ի վճռական բողոք Է ներկայացրել: ՉԺՀ-ի ԱԳՆ-ում հայտարարել են, որ դրան ի պատասխան կձեռնարկվեն «վճռական, հզոր եւ արդյունավետ» միջոցներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]