Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էստոնիայի վարչապետ Կալասը կոչ Է արել՝ ռուսաստանցիներին զրկել ԵՄ այցելելու արտոնությունից

Էստոնիայի վարչապետ Կալասը կոչ Է արել՝ ռուսաստանցիներին զրկել ԵՄ այցելելու արտոնությունից

 ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրները պետք Է դադարեցնեն ռուսաստանցիներին մուտքի այցագրեր տալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է  Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը: «Դադարեցնել ռուսաստանցիներին տուրիստական այցեգրեր տալը:

Եվրոպա այցելությունն արտոնություն Է, այլ ոչ թե իրավունք»,-Twitter-ում գրել Է Կալասը: Նա նշել Է, որ, չնայած փակվել Է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը, եվրոպական երկրները շարունակում են շենգենյան այցագրեր տալ ռուսաստանցիներին: «Ժամանակն Է՝ դադարեցնել Ռուսաստանից զբոսաշրջությունն արդեն այժմ»,-հավելել Է Կալասը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ Վլադիմիր Զելենսկին կոչ Է արել փակել սահմանները բոլոր ռուսաստանցիների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]