Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրոպայում ԱԷԿ-երի աշխատանքը կդադարեցվի տապի պատճառով. «Մետեո» կենտրոն

Եվրոպայում ԱԷԿ-երի աշխատանքը կդադարեցվի տապի պատճառով. «Մետեո» կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում ատոմային Էլեկտրայանների աշխատանքն ընդհատման սպառնալիքի տակ կհայտնվի անոմալ տապի նոր ալիքի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր Telegram-ալիքում հայտնել Է եղանակի կանխատեսման «Մետեո» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շուվալովը:

«Սկսած օգոստոսի 10-ից՝ Լոնդոնում, Փարիզում խելահեղ շոգ Է լինելու. ցերեկը՝ 30-35 աստիճան ջերմություն, Ֆրանսիայի հարավում՝ մինչեւ 38 աստիճան: Տապն այստեղ կպահպանվի առնվազն մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբը: Սա արդեն տապի չորրորդ կամ հինգերորդ ալիքն Է ամառվա սկզբից ի վեր: ԱԷԿ-երը սպառնալիքի տակ կհայտնվեն, գետերը կշարունակեն բարակել ու ցամաքել»,-ասել Է Շուվալովը:

Նրա խոսքով՝ Եվրոպայից տապի ալիքը Ռուսաստանին չի սպառնում: «Այն, ինչպես անցյալ անգամ, կընդհատվի Լեհաստանում եւ կնահանջի Բալկաններում»,-պարզաբանել Է օդերեւութաբանը: Ատոմային Էլեկտրակայանների աշխատանքը կախված Է սառեցման համակարգերից: Նման համակարգերի արդյունավետությունը կտրուկ նվազում Է, երբ սաստիկ տաքանում Է մթնոլորտային օդը: Նման պայմաններում պետք Է թուլացնել կայանների հզորությունը՝ ընդհուպ մինչեւ լիովին դադարեցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]